Մեքսիկան մերժել է Պուտինին ձերբակալելու Ուկրաինայի խնդրանքը
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մեքսիկան մերժել է Ուկրաինայի խնդրանքը՝ ձերբակալել Ռուսաստանի բռնապետ Վլադիմիր Պուտինին, եթե նա մասնակցի հոկտեմբերին Մեքսիկայի հաջորդ նախագահի երդմնակալությանը։
Այս մասին լրագրողներին հայտարարել է նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը կառավարության մամուլի ասուլիսում, գրում է Reuters-ը։
«Մենք չենք կարող դա անել: Դա մեզանից կախված չէ», - ասել է նա:
Հունիսին Պուտինը շնորհավորել էր նորընտիր նախագահ Կլաուդիա Շեյնբաումին՝ ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ Այնուհետև նա Մեքսիկան անվանել էր «Ռուսաստանի պատմականորեն բարեկամ գործընկեր Լատինական Ամերիկայում»:
09 Օգոստոս, 2024 12:23
399