Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Վերաքննիչ դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության բողոքը՝ Արաբկիրի թաղապետ Արամ Ազատյանը կալանավորվել է։ Տեղեկությունը Araratnews-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։
Նշենք, որ նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել տնային կալանքը և 30 միլիոն դրամ գրավ էր կիրառվել։
Հիշեցնենք, որ ՔԿ-ն տեղեկացրել էր, որ ՔԿ պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում համապատասխան քրեական վարույթը նախաձեռնվել և քննվում է Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի («Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը») 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերի, 46 (հանցակցություն)-441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերի, 435-րդ հոդվածի («Կաշառք ստանալը») 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերի, 436-րդ հոդվածի («Կաշառք տալը») 2-րդ մասի 3-րդ կետի և 437-րդ հոդվածի («Կաշառքի միջնորդությունը») 1-ին մասի հատկանիշներով։