Մահվան հանգամանքների հետ կապված բոլոր տվյալները քննության առարկա են: Այս մասին Araratnerws.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը՝ անդրադառնալով «Զվարթոցում» բրազիլիայի 30– ամյա քաղաքացու մահվան դեպքին:  

«Ստացել էինք հաղորդում մահվան  փաստի վերաբերյալ, այդ կապակցությամբ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով վարույթ է նախաձեռնվել որպես հանկարծամահության վերաբերյալ ստացված հաղորդում: Նախաքննություն է  իրականացվում հանգամանքները պարզում են, նշանակված է դիակի դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան պատճառները պարզելու նպատակով, նաև նրա մոտ եղած հեղուկի պարունակությունը և բաղադրությունը հասկանալու, պարզելու նպատակով նշանակված է դատաքիմիական փորձաքննություն: Այլ ապացույցների հետ համադրության արդյունքում կտանք իրավական գնահատական և կհասնանաք մահը ինչով է պայմանավորված եղել»,-ասաց նա:

Նշենք, որ մամուլում տեղեկություններ կային,  որ Բրազիլիայի 30-ամյա քաղաքացին  մահացել է «Աստղիկ» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին` սիրտ-թոքային անբավարարության պատճառով։ Ըստ հրապարակման՝ Պեկ ծառայության աշխատակիցները շիշ են նկատել Բրազիլիայի քաղաքացու ձեռքին, հետաքրքրվել են՝ ինչ է մեջը, բրազիլացին պատասխանել է՝ գինի։ Ըստ թերթի` մաքսայինի աշխատակիցները շշի պարունակությունը ստուգելու փոխարեն ստիպել են բրազիլացուն խմել այն, որը խմելուց հետո նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, և նա րոպեներ անց մահացել է։

 

 

529