Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ուկրաինայի անսպասելի հարձակումը Ռուսաստանի Կուրսկի շրջանում «իրական երկընտրանք է ստեղծել» ռուս բռնապետ Պուտինի համար:
Այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը՝ հավելելով, որ Վաշինգտոնը մշտական կապի մեջ է Կիևի հետ, հայտնում է The New York Pos-ը։
«Ես կանոնավոր կերպով զրուցել եմ իմ անձնակազմի հետ, միգուցե չորսից հինգ ժամը մեկ վերջին վեց կամ ութ օրվա ընթացքում... Սա իսկական երկընտրանք է ստեղծում Պուտինի համար»,- ասել է Բայդենը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ իշխանությունները անմիջական կապի մեջ են ուկրաինական կողմի հետ։ «Դա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել այս մասին, քանի դեռ գործողությունը շարունակվում է»,- հավելել է ամերիկացի առաջնորդը:
Այսպիսով, նշում է հրատարակությունը, ԱՄՆ նախագահն առաջին անգամ մեկնաբանել է ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում։