Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ուկրաինական բանակը ձգտում է «բուֆերային գոտի» ստեղծել Կուրսկի մարզում, որտեղ ավելի քան մեկ շաբաթ է, ինչ շարունակում է հարձակումը։ «Կուրսկի մարզի տարածքում բուֆերային գոտու ստեղծումը քայլ է, որը կոչված է պաշտպանելու մեր սահմանամերձ համայնքները թշնամու ամենօրյա գնդակոծությունից»,- ասել է Ուկրաինայի ՆԳ նախարար Իգոր Կլիմենկոն։

Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը նշել է, որ բուֆերային գոտում գտնվող ռուս խաղաղ բնակիչները «պաշտպանված են միջազգային մարդասիրական իրավունքով, որը Ուկրաինան լիովին հարգում է»։

«Այդ կապակցությամբ նախատեսվում է մարդասիրական օգնություն ցուցաբերել խաղաղ բնակչությանը, ինչպես նաև բացել մարդասիրական միջանցքներ նրանց տարհանման համար՝ ինչպես դեպի Ռուսաստան, այնպես էլ դեպի Ուկրաինա»,- հավելել է փոխվարչապետը:

Իր հերթին, Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին հայտարարել է, որ «անհրաժեշտության դեպքում» ռազմական հրամանատարական գրասենյակներ կստեղծվեն Կուրսկի այն տարածքներում, որոնք գտնվում են Ուկրաինայի Զինված ուժերի վերահսկողության ներքո։

427