94 տարեկանում մահացել է հոլիվուդյան դերասանուհի Ջենա Ռոուլենդսը
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Օգոստոսի 14-ին 94 տարեկան հասակում մահացել է ամերիկացի դերասանուհի Ջենա Ռոուլենդսը, ով մարմնավորել է տարեց Էլլիի դերը «Հիշողության օրագիր» ֆիլմում։
Աստղի մահվան մասին հայտնել է նրա որդին՝ ռեժիսոր Նիկ Կասավետեսը։ Կինը մահացել է Կալիֆոռնիայի Ինդիան Ուելս քաղաքում գտնվող իր տանը՝ շրջապատված իր ընտանիքով:
Թեև մահվան պաշտոնական պատճառը դեռևս չի նշվում, դերասանուհին պայքարում էր Ալցհեյմերի հիվանդության դեմ։
Նիքը մոր ախտորոշման մասին հայտարարել է դեռ հունիսին՝ «Հիշողության օրագիր» ֆիլմի 20-ամյակին, որի ռեժիսորը հենց նա է: Այս հիվանդությամբ է տառապել նաև ֆիլմի հերոսուհին։
15 Օգոստոս, 2024 19:14
546