Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Մ-14, Մ-4-Շորժա-Վարդենիս միջպետական նշանակության ճանապարհի կմ72+800 - կմ78+100 հատվածը։ 5.3կմ ճանապարհն անցնում է Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանով։ Այս պահին շինարարը՝ «Վասպուրականի ՃՇՇ» ՍՊԸ-ն‚ կատարում է ասֆալտապատման աշխատանքներ։

Նախագծով նախատեսված է տեղադրել երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։ Կառուցվում են կողային առուները‚ լրացվում են կողնակները‚ նորոգվում են արհեստական կառուցվածքները‚ անասնանցումները‚ կատարվում են նաև այլ աշխատանքներ։

Շինաշխատանքները կավարտվեն այս տարվա աշնանը։ Շինարարության տեխնիկական հսկողությունը կատարում է «Արցախճան ինստիտուտ» ՓԲԸ-ն։

331