Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր՝ օգոստոսի 21-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ օգոստոսի 20-ին ոստիկանության Հրազդանի բաժին էին դիմել Ռուսաստանի Դաշնության 2 քաղաքացի և հայտնել, որ առավոտյան՝ ժամը 09:20-ից, իրենց ընկերոջ՝ ՌԴ քաղաքացի 22-ամյա Մարկ Լարինի մասին տեղեկություններ չունեն: Վերջին անգամ նրան տեսել են Մարմարիկ ջրամբաարի հարևանությամբ:

Ողջ գիշեր փրկարարները, ոստիկաններն ու պարեկները որոնողական ախատանքներ են իրականացրել, որոնք տևել են մինչև գիշերը ժամը 23:00-ն, ապա մթնելու պատճառով աշխատանքները դադարեցվել են և վերսկսվել են այսօր՝ օգոստոսի 21-ին՝ առավոտյան ժամը 07:00-ից:

Հրազդանի փրկարարները Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին՝ ջրամբարի հարևանությամբ՝ մոտ 500 մետր հեռավորության վրա, հայտնաբերել են Մ. Լարինի դին և նրա վարած հեծանիվը:

Դեպքի փաստով քննչական վարչությունում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

585