Ռոստովի մարզի նավթապահեստներից մեկում բռնկված հրդեհն արդեն 4 օր է՝ չի հաջողվում մարել

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Արդեն չորրորդ օրն է՝ չի հաջողվում մարել Ռոստովի մարզի Պրոլետարսկ քաղաքում կիրակի ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով նավթի պահեստներից մեկում բռնկված հրդեհը: Այրվել է 10 հազար քառակուսի մետր տարածք։
Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են արտակարգ իրավիճակների նախարարության ավիացիայի երկու ինքնաթիռ, երեք հատուկ հրշեջ գնացք և ավելի քան 500 փրկարար, այդ թվում՝ հարևան մարզերից։ Կրակի մարման աշխատանքների ընթացքում տուժել է 42 հրշեջ:
Տարածքում արտակարգ դրություն է հայտարարվել, սակայն տեղական իշխանությունը խաղաղ բնակչության տարհանում չի նախատեսում։
22 Օգոստոս, 2024 01:57
903