Մեծամոր քաղաքում այրվել է ավտոմեքենա. կան տուժածներ

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Օգոստոսի 23-ին՝ ժամը 19:11-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի 4-րդ թաղամասում այրվում է ավտոմեքենա, կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:32-ին, մարվել՝ 19:39-ին: Այրվել է Hyundai մակնիշի ավտոմեքենան:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա. Ս.-ին (ծնված 1981 թ․) և Մ. Խ.-ին (ծնված 1981 թ.) տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից և տեղափոխել բժշկական կենտրոն, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:
24 Օգոստոս, 2024 02:43
824
Մեծամոր համայնքի Նոր Կեսարիա բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
08 Ապրիլ, 2025 11:39
Մեծամորի հիվանդանոցը և պոլիկլինիկան միաձուլվում են. Պոլիկլինիկայի ստացիոնար ծառայությունները կկրճատվեն
30 Հունվար, 2025 11:43
Մեծամորում բացվել է Սպարապետ Վազգեն Սարգսյանի անվան երիտասարդական կենտրոն
09 Մարտ, 2023 19:44