Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Լիոնել Մեսսին սկսել է անհատական մարզումները և կարող է մինչև մրցաշրջանի ավարտը կրկին խաղալ «Ինտեր Մայամիի» կազմում: Այդ մասին ԶԼՄ-ներին հայտնել է թիմի գլխավոր մարզիչ Ջերարդո Մարտինոն։

 

«Նա չի մարզվում թիմի մնացած անդամների հետ, բայց արդեն դուրս է գալիս մարզադաշտ և աշխատում է մարզիչների հետ»,-հայտարարել է Մարտինոն:

 

Մեսսին կոճի վնասվածք է ստացել 2024 թվականի Ամերիկայի Գավաթի խաղարկության եզրափակչում, որում Արգենտինան հաղթեց Կոլումբիային:

Առայժմ նա հայտարարագրված չէ Աշխարհի առաջնության ընտրական փուլում Արգենտինայի հավաքականի սեպտեմբերյան խաղերին։ Իսկ «Ինտեր Մայամին» առանց նրա է ավարտում MLS-ի (ԱՄՆ-ի և Կանադայի ֆուտբոլային լիգա) մրցաշրջանի հիմնական մասը:

Մեսսիի՝ խաղադաշտ վերադառնալու ժամկետը դեռ հայտնի չէ, սակայն թիմում հույս ունեն, որ դա տեղի կունենա մինչև փլեյ-օֆֆ փուլի մեկնարկը` հոկտեմբերի վերջին: Դրանից երկու ամիս առաջ Մայամին առաջինն էր Արևելյան կոնֆերենցիայում և արդեն գրեթե ապահովել է իր տեղը փլեյ-օֆֆում (դրա համար նրանց մնացել է ընդամենը մեկ խաղ հաղթել)։

825