Դիլիջան-Իջևան ճանապարհին բախվել են «Մերսեդես վիտո»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ կա 1 զոհ, 8 վիրավոր
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։40-ի սահմաններում, Երևան-Սևան-Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի 112-րդ կմ հատվածում բախվել են «Մերսեդես Վիտո» և «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 8 հոգի՝ տեղափոխվել «Դիլիջան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի, վիրավորներին և վարորդների ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Դիլիջանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Դեպքի վայրում հավաքվածները նշել են, որ մահացածը «Մերսեդես»-ի ուղևորներից է եղել, որը Տավուշի մարզի բնակիչ 62-ամյա Սուսաննա Վերանյանն է։
26 Օգոստոս, 2024 17:15
370