Հովհ. Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնը մասնակցել է «Փոքրիկ ամրոց» միջազգային տիկնիկային թատերական 1-ին փառատոնին
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Չինաստանի Շանհայ, Շենժեն, Ջինյան, Անկանգ և Նանտոնգ քաղաքներում անցկացվել է «Փոքրիկ ամրոց» միջազգային տիկնիկային թատերական 1-ին փառատոնը, որին մասնակցել է նաև Հովհ. Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնը՝ «Մատնաչափիկը» ներկայացումով:
ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ փառատոնին մասնակցում էին նաև ՌԴ-ի, Գերմանիայի, Բուլղարիայի, Իսպանիայի, Չինաստանի, Լեհաստանի, Իրանի թատերախմբեր:
Հովհ. Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնը «Մատնաչափիկը» ներկայացումը խաղացել է Չինաստանի 5 տարբեր քաղաքների 7 տարբեր հարթակներում. ընդհանուր 14 ներկայացում, որը դիտել է շուրջ 5000 հանդիսատես:
Հանդիսատեսը շատ ջերմ է ընդունել ներկայացումը. այն արժանացել է կազմակերպիչների բարձր գնահատականին:
27 Օգոստոս, 2024 15:46
1169
Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնը նշում է իր 90–ամյա հոբելյանը
24 Նոյեմբեր, 2025 17:25
Տիկնիկային թատրոնը Չինաստանում մասնակցել է 3 միջազգային փառատոնի
22 Օգոստոս, 2025 16:59
Տիկնիկային թատրոնի շենքի տանիքի թիթեղը թուլացել և կախվել է. փրկարարներն ապամոնտաժել են այն
30 Հունիս, 2023 14:25
Քննարկվել են Հանրապետության հրապարակի և Օպերային թատրոնի 100-ամյակների միջոցառումների առաջարկները
29 Մայիս, 2026 22:24
Թատրոնի ապագան և ներկան մեծապես կախված են թատրոնի մարդկանց ազնվությունից, ստեղծագործական խիզախությունից. ԿԳՄՍ նախարար
27 Մարտ, 2026 10:56
Կտրիճը հերթական թատրոնն է բեմադրելու
06 Դեկտեմբեր, 2025 12:47