Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ դպրոցականները 3 բրոնզե մեդալ են նվաճել Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային 17-րդ օլիմպիադայում, որն անցկացվել է օգոստոսի 17-27-ը Բրազիլիայի Ռիո դե Ժանյերո քաղաքում:
Օլիմպիադային մասնակցել է 53 երկրի 232 աշակերտ. յուրաքանչյուր երկրից կարող էր մասնակցել առավելագույնը 5 դպրոցական։
Օլիմպիադայում Հայաստանի թիմը ներկայացրել են Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 4 մասնակիցներ՝ 12-րդ դասարանի աշակերտ Արսեն Աղայանը և 11-րդ դասարանի սաներ Նարեկ Գալստյանը, Գոռ Հասրաթյանն ու Էմիլ Մուշեղյանը։ Բրոնզե մեդալների են արժանացել Արսեն Աղայանը, Գոռ Հասրաթյանն ու Էմիլ Մուշեղյանը, իսկ Նարեկ Գալստյանը՝ գովասանագրի։
Օլիմպիադան անցկացվել է 4 փուլով՝ տեսական, դիտողական, տվյալների վերլուծության և պլանետարիումի։
Հայաստանի թիմը ղեկավարել են Հրանտ Թոփչյանը (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) և Կարեն Բաղդասարյան (ԵՊՀ)։
Հիշեցնենք, որ 2023 թ. Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային 16-րդ օլիմպիադայում, որն անցկացվել էր Լեհաստանում, Հայաստանի թիմն արժանացել էր 1 արծաթե և 1 բրոնզե մեդալների։