Oրենքով սահմանված կարգի խախտմամբ դիտավորությամբ հավաք կազմակերպելու եւ անցկացնելու փաստի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակում այսօր մեղադրանք առաջադրվեց 11 անձի:

ՀԺ-ի հարցին ի պատասխան՝ ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը տեղեկացրեց, որ մեղադրյալների թվում են «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ՀՅԴ-ականներ Արծվիկ Մինասյանը, Իշխան Սաղաթելյանը, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը եւ Արա Հակոբյանը:

Բոլորի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը։ Նրանք առաջադրված մեղադրանքները չեն ընդունում եւ քաղաքական հետապնդում են որակում։

 

Շարունակությունը սկզբանղբյուր կայքում:

4177