«BMW»-ն ռեստորանի հարևանությամբ կոտրել է երկաթե էլեկտրասյունն ու գլխիվայր շրջվել. կան վիրավորներ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Օգոստոսի 30-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21:00-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Երևան-Արմավիր ավտոճանապարհի 21 կմ հատվածում՝ «Դվին» ռեստորանային համալիրի հարևանությամբ, դեպի Երևան ընթանալիս, բախվել է ճանապարհի բաժանարար հատվածում տեղադրված բազալտե եզրաքարին, առաջ ընթացել, հայտնվել բաժանարար գոտում, ապա բախվել երկաթե էլեկտրասյանը, տապալել այն և մոտ 15 մ առաջ ընթանալով՝ գլխիվայր շրջվել և հայտնվել ճանապարհի մեջտեղում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։
Վիրավորներից մեկին «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ռեանիմոբիլով տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը:
31 Օգոստոս, 2024 14:16
1129
«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին, ապա երթևեկությունը կարգավորող ցուցանակին․ կան վիրավորներ
02 Հոկտեմբեր, 2026 21:35
Եղվարդ քաղաքում բшխվել են «Mercedes»-ն ու «Kia»-ն. կա վիրшվոր
01 Հոկտեմբեր, 2026 22:34
«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին ձորն է ընկել․ բժիշկները պայքարում են վիրավորների կյանքերի համար
30 Սեպտեմբեր, 2026 23:46