Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ինձ համար մուգ կարմիր գիծ է եղել, որ այս պրոցեսում պառլամենտական ընդդիմությունը չպետք է լրջագույն ներգրավվածություն ունենա։ Այս մասին այսօր Հ1-ի եթերում ասաց «Սրբազան պայքարի» արդեն նախկին լիդերներից Սուրեն Պետրոսյանը։
Պետրոսյանի պնդմամբ` իշխանափոխություն հնարավոր է, եթե նախ լինի ընդդիմափոխությունը, ինչը, սակայն, ըստ նրա տեղի չի ունեցել։
«Սրբազան պայքարը», Պետրոսյանի վստահեցմամբ, գլխավորվել և կառավարվել է Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի կողմից. «Բացարձակապես ընդդիմափոխություն չի եղել... Այնտեղ խորքային ներգրավվածություն են ունեցել ուժեր, որոնց ազդեցությունն ինձ համար եղել է կարմիր գիծ»,- ասաց Սուրեն Պետրոսյանը։
Նա դժգոհեց ընդդիմության վարքագծից, նշելով, որ եթե հնչում է անկողմնակալ կարծիք ընդդիմության հասցեին` այդ մարդուն ընդդիմությունը միանգամից որակում է որպես ՔՊ-ի գործակալ։
Պետրոսյանի պնդմամբ` ինքը «նախկինների» ներգրավվածության մասին կասկածել է դեռ մայիսի 10-ից, սակայն չի բարձրաձայնել պրոցեսին չխանգարելու համար։ Ներքին զրույցներում, սակայն, բարձրաձայնել է։
Բագրատ Գալստանյանի հետ այս հարցով սկզբնական շրջանում հակասություն չի եղել։ Սակայն մայիսի 9-ի հանրահավաքին Բագրատ Գալստանյանի կողմից իշխանությունների հրաժարականի պահանջ դրվել է, բայց նախկինների չվերարտադրվելու մասին Գալստանյանը չի հայտարարել։