Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ջերմուկում կառուցվում է Եղնիկի արձան տանող 1.6 կմ երկարությամբ ճանապարհը, ընթացքի մեջ են դիտահրապարակի կառուցման աշխատանքները: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ծրագրի արժեքն ավելի քան 232 մլն դրամ է, որը հատկացրել է Կառավարությունը:

Ակնկալվում է, որ դիտահրապարակը կնպաստի համայնքի զբոսաշրջության զարգացմանը: Շինաշխատանքները կավարտվեն 2025 թվականին:

Արփա գետի կիրճի և Ջերմուկի խորհրդանիշ եղնիկի արձան տանող ճանապարհի շրջակա ժայռերը ևս սուբվենցիոն ծրագրով լուսավորվել են:

Ծրագրի ընդհանուր արժեքը ավելի քան 34 մլն դրամ է, որից 20 մլն 690 հազարը հատկացրել է Կառավարությունը»,- գրել է նա և կից տեսանյութ հրապարակել։

395