Հայ դահուկորդները հաջող են հանդես եկել Հունաստանում
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայ դահուկորդները հաջող են հանդես եկել միջազգային մրցաշարում, հաղորդում է Հայաստանի դահուկավազքի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Հունաստանում անցկացված անվադահուկների միջազգային մրցաշարի շրջանակներում կայացած «Զարգացող պետությունների գավաթի» խաղարկության 16 կմ ազատ ոճի մրցատարածությունում Սպարտակ Ոսկանյանը զբաղեցրել է երրորդ տեղը (ընդհանուր հաշվարկում՝ 5-րդ տեղ)։
Բրոնզե մեդալակիր է դարձել նաև Կատյա Գալստյանը, որը 13 կմ ազատ ոճի մրցատարածությունում երրորդն էր (ընդհանուր հաշվարկում՝ 4-րդը):
04 Սեպտեմբեր, 2024 17:44
235