Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանի Դաշնությունը կոչ է անում ԱՄՆ-ին չկատակել «Ռուսաստանի կարմիր գծերի» հետ կապված՝ Ուկրաինային նոր հրթիռներ մատակարարելու հարցը քննարկելիս, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Նրանք պետք է հասկանան մեր «կարմիր գծերի» մասին, և նրանք շատ լավ գիտեն, թե որտեղ են գտնվում դրանք»,- ասել է նա։

Այսպես է նախարարը պատասխանել մամուլում հայտնված հաղորդագրություններին՝ Ուկրաինային F-16-ի համար մինչև 900 կմ հեռահարությամբ հրթիռներ մատակարարելու ԱՄՆ-ի մտադրության մասին։

Լավրովի խոսքերով, «ամերիկացիները հատել են իրենց սահմանած շեմը»։ «Նրանք հարձակվում են, և Զելենսկին, իհարկե, տեսնում է դա և օգտվում դրանից»,- համոզված է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։

 

514