Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սեպտեմբերի 6-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 10:50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 45 կմ հատվածում՝ Այգավան գյուղի վարչական տարածքում, բախվել են «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենան և մոտ 25 տոննա ցեմենտով բարձված «Howo» մակնիշի բեռնատարը։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող գազալցակայանի աշխատակիցները, հարևանությամբ ծառայություն կատարող պարեկները ու Վեդու բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել են Վեդու բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո վիրավորները ռեանիմոբիլներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Կայքը հայտնում է, որ բախման հետևանքով բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել եզրաքարերին և հայտնվել բնակչի հողամասում՝ կոտրելով մի քանի պտղատու ծառ։

209