Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կազանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովում նախատեսվում է Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիանի հանդիպումը Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։

«Այժմ մենք պատրաստվում ենք այս այցին, որպեսզի այն օգտակար լինի մեր երկկողմ հարաբերությունների համար»,- ասել է դեսպանը։

Իրանի նախագահը երկկողմ հանդիպումներ կունենա նաև այլ առաջնորդների, իրանական համայնքի հետ և ելույթ գագաթնաժողովում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին մասնակցելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մակարդակով:

519