Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱԺ պատգամավոր Զարուհի Բաթոյանը գրում է.
Մայր բուհում ընդամենը 2 տարվա ընթացքում հնարավոր եղավ անել այն, ինչը տասնամյակներ շարունակ հաշմանդամություն ունեցող ուսանողների համար երազանք էր։
ԵՊՀ-ում տեղադրված էլեկտրոնային ու մեխանիկական վերելակները, թեքահարթակները անձամբ տեսնելու և փորձարկելու համար այցելել էի մայր բուհ:
Ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը ներկայացրեց ԵՊՀ-ում ներառական կրթություն ապահովելու և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող ուսանողներին աջակցելու նպատակով իրականացվող ծրագրերը։
էլեկտրոնային վերելակներ են տեղադրվել ԵՊՀ տարբեր մասնաշենքերում՝ Ֆիզիկայի ինստիտուտում, Մաթեմատիկայի և մեխանիկայի, Արևելագիտության, Ռուս բանասիրության, Ժուռնալիստիկայի, Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետների մասնաշենքերում, իսկ ներսում տեղադրվել են թեքահարթակներ։ Առաջիկայում վերելակ կտեղադրվի Կենսաբանության ֆակուլտետի մասնաշենքում։ Նաև կարվեն հստակ գծանշումներ ու անհրաժեշտ կահավորում։
Համալսարանն անհրաժեշտության դեպքում ուսանողներին տրամադրում է ուղեկցող օգնականներ, որոնք աջակցում են հաշմանդամություն ունեցող ուսանողներին մասնակցելու համալսարանական կյանքին:
Շրջայցի ընթացքում ներկայացրեցի իմ առաջարկները՝ վերելակները և սանհանգույցները մատչելի և հարմարավետ դարձնելու, օգնականներին վերապատրաստելու և ոլորտի հասարակական կազմակերպությունների հետ համագործակցելու վերաբերյալ: