Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Կարծում եմ սա մի ճանապարհ է, որը երկուստեք ենք առաջ անցնելու, կարծում եմ, որ վիզաների մուտքի արտոնության ազատականացումը ամեն ինչ կփոխի, ոչ դա սխալ է, բայց դա խորհրդանշական մի բան է, ավելի հեշտ կլինի մի երկրից մյուս երկիր գալը, ավելի քիչ ծախսատար կլինի, քանի որ այս պահին պետք է վճարեք վիզաների համար: Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Քսավյե Բետելը:
Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը նշեց, որ մուտքի արտոնագրերի ազատականացումը խորհրդանշական բնույթ է կրում, որ ավելի սերտ կապեր ստեղծվեն և դա առաջին հերթին արվում է ժողովրդի համար:
«Տնտեսությունը և բիզնեսը կարևոր են, բայց սա արվում է մարդկանց համար, որ նրանք իմանան, որ ավելի են մոտենում Եվրոմիությանը, դա անչափ կարևոր է, քանի որ Եվրոմիությունը միայն թվերի մասին չէ, դա նաև մարդկանց մասին է և մուտքի արտոնագրերի ազատականացման միջոցով մենք մտերմացնում ենք ժողովուրդներին և սա շատ կարևոր է երկու կողմերի համար և մասնավորապես ասելու հայ ժողովրդին, որ բարով համեցեք»,- ասաց Քսավյե Բետելը: