Վրաստանում «օտարերկրյա գործակալների» ռեգիստրում գրանցվել է ավելի քան 450 ՀԿ

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքով ստեղծված ռեգիստրում գրանցվել է ավելի քան 450 հասարակական կազմակերպություն։ Այդ մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Վրաստանի արդարադատության նախարարություն է դիմել ավելի քան 450 ոչ կառավարական կազմակերպություն, այսինքն՝ օտարերկրյա ֆինանսավորմամբ աշխատող կազմակերպությունների զգալի մասը»,- ճեպազրույցում ասել է Կոբախիձեն։
Վարչապետը նաև նշել է, որ «ՀԿ-ների գրանցման գործընթացը տեղի է ունեցել ակտիվ ճնշման և շանտաժի ֆոնին»։ Նրա խոսքով՝ «հասարակական կազմակերպություններին սպառնում և շանտաժի են ենթարկում ինչպես ՀԿ-ները, այնպես էլ առանձին օտարերկրյա դոնոր կազմակերպությունները»։
09 Սեպտեմբեր, 2024 19:09
286
Վրաստանի պաշտոնակցի հետ հանդիպմանը Ժաննա Անդրեասյանը կարևորել է համատեղ ծրագրերի ընդլայնման հնարավորությունները
12 Հուլիս, 2025 10:12
ԿԳՄՍ նախարարը Վրաստանի իր պաշտոնակցի հետ քննարկել է միջպետական կրթաթոշակային ծրագիրը
11 Հուլիս, 2025 21:04
Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը պարտվել է Վրաստանի ընտրանուն
11 Հուլիս, 2025 11:56