Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Կարծում եմ՝ կա մի հարց, որը կարող է բառախաղ թվալ, բայց դա իսկապես հարց է՝ Ադրբեջանը ուզու՞մ է, որ մեր Սահմանադրության մեջ լինի տարածքային պահանջ ընդեմ Ադրբեջանի, թե՞ նա ունի անկեղծ մտահոգույթուններ, որ էդպիսի բան կա: Որն է մեր առաջարկած տրամաբանությունը՝ Սահմանադրությանը հակասող միջազգային պայմանգրերը չեն կարող վավերացվել»,- այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՔՊ պատգամավոր Սոնա Ղազարյանի հարցին:

«Տարածքային պահանջներ, եթե առաջ գալու են՝ կգան, Խաղաղության պայմանագիր լինի-չլինի, Սահմանադրության մեջ լինի-չլինի: Ադրբեջանի Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ, բայց մենք այս հարցը չենք բարձրացնում, որովհետև Խաղաղության պայմանագրի այս ընթացակարգը, որը մեր մոտ է տեղի ունենալու, այն տեղի է ունենալու նաև նրանց մոտ և այս հարցը լուծվելու է»:

Եզրափակելով խոսքը վարչապետը նշեց, որ  Հայաստանը չունի տարածքային պահանջներ Ադրբեջանից:

368