Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Տեսչական մարմինը 2 անգամ ուսումնասիրություն է իրականացրել: Նշված տնտեսվարողը արտադրական վտանգավոր օբյեկտի ռեեստրում գրանցված չի եղել և մի շարք այլ խնդիրներ են արձանագրվել, մասնավորապես՝ հրդեհի ինքնաշխատ համակարգ ներդրված չի եղել: «Ավարտական ակտ» եզրակացություն ստանալու համար դիմել են Տեսչական մարմին, սակայն երկու անգամ էլ մերժվել են: Եղել են անվտանգային խախտումներ և շահագործման թույլտվություն չեն ստացել»,- այս մասին Կառավարության նիստում ասաց Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը վարչապետի հարցին՝ արդյոք «Հրազդան ՋԷԿ»-ի տարածքում գործող ձուլարանի  գործունեությունը Տեսչական մարմինը արգելել է և ինչ է տեղի ունեցել իրականում:


«Եթե տեսչական մարմինը տալիս է կարգադրագիր, որ գործունեությունը պետք է դադարեցվի, դրանից հետո ուղարկվում է Դատական ակտերի հարկադիր կատարումը ապահովող ծառայություն և այլևս հնարավոր չէ շահագործումը իրականացնել, այսինքն՝ կապարակնքվում է և դադարում է գործունեությունը, այլ բան, եթե տնտեսվարողը անբարեխիղճ լինի, գնա կապարակնիքը պոկի, փորձի գործունեություն ծավալել և այստեղ արդեն հանցանքի տարրեր կլինեն և արդեն կենթարկվի քրեական պատասխանատվության»,- նշեց Մարտիրոսյանը:

397