ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Կարեն Միրզոյանն ազատվել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից:

 

Այս մասին որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում:

 

«Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով` Կարեն Միրզոյանին ազատել հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:

331