Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Այս տարի ատեստավորումը կանցկացվի նոյեմբեր ամսվա ընթացքում, որովհետև էլեկտրոնային եղանակով կազմակերպելու համար որոշակի նախապատրաստական աշխատանքներ են անհրաժեշտ: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Մեր ուսուցիչները դեռևս ունեն հնարավորություն կամավոր ատեստավորմանը, և ես խրախուսում եմ, որ բոլորը դիմեն:

Ովքեր ավելի ցածր տոկոս են հավաքում, պետությունը նրանց տալիս է հավելյալ ատեստավորվելու հնարավորություն՝ իր միջոցներով կազմակերպելով վերապատրաստում:

Հենց այս պահին մեր այն ուսուցիչները, որոնք նախորդ տարի բավարար արդյունք չեն ունեցել, մասնակցում են պետության միջոցներով կազմակերպված վերապատրաստմանը, որից հետո միայն նորից գնալու են ատեստավորման»,- ասաց նա և հավելեց, որ այս տարի վերանայվել է կամավոր ատեստավորման առաջադրանքների թիվը՝ հաշվի առնելով, որ ուսուցիչները պետք է բավարար ժամանակ ունենան՝ առաջադրանքների վրա մտածելու:

4349