Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Բարսելոնան» նոր պայմանագիր է կնքելու հարձակվող Լամին Յամալի հետ, հայտնում է Marca-ն։

Հաջորդ ամռանը, երբ ֆուտբոլիստը կդառնա 18 տարեկան, «Բարսելոնան» մինչև 2030 թ. հունիսի 30-ը նրա հետ համաձայնագիր կկնքի։ Նոր պայմանագրով նաև բարելավվելու է Իսպանիայի ազգային հավաքականի եզրային հարձակվողի տարեկան աշխատավարձը, որը, առանց հավելավճարների, այժմ 1,5 միլիոն եվրո է։

«Բարսելոնան» մոտ ապագայում ծրագրում է երկարաձգել պայմանագրերը նաև պաշտպան Պաու Կուբարսիի, կիսապաշտպաններ Ֆերմին Լոպեսի ու Գավիի հետ։ Նրանց ակումբում համարում են մարզական ծրագրի առանցքային դերակատարներ և մեծ հույսեր են կապում երիտասարդ ֆուտբոլիստների հետ։

17-ամյա Լամին Յամալը Լա լիգայի 2024/25 մրցաշրջանում 5 խաղում խփել է 3 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։

458