Կանխվել է ապօրինի փայտանյութի քողարկված տեղափոխումը. վարչական վարույթ է հարուցվել
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների շուրջօրյա ստուգայցերի ընթացքում Տավուշի մարզում արձանագրվել է ապօրինի փայտանյութի տեղափոխման դեպք։
Դիլիջան քաղաքում «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի թափքում հայտնաբերվել է փայտի թեփի պարկերով քողարկված, «հաճարենի» տեսակի ծառից պատրաստված 4.8խմ կողահատ տախտակ։
Դեպքի առթիվ հարուցվել է վարչական վարույթ։
Ապօրինի փայտանյութով բեռնված բեռնատարը տեղափոխվել է Ոստիկանության հատուկ պահպանվող տարածք։
Հանրապետության մարզերում կանխարգելիչ հատուկ միջոցառումները շարունակվում են։
16 Սեպտեմբեր, 2024 17:35
222