Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայեցակարգային ֆունդամենտալ պատճառը, որ ՀՀ բնակչության թիվը պակասել է՝ դա պատերազմն է: Իմիջիալյոց, դա էլ մեր հայրենասիրության ու մոդելի մասին շատ բան է պատմում: Հայրենիքը հեռվից սիրելու մոդելը շատ տարածված բան է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին Համաշխարհային հայկական համաժողովի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

«Հիշում եմ, թե քանի անգամ եմ հոդվածներ գրել այն մասին, որ մարդիկ «Որտեղ հաց՝ այնտեղ կաց» կարգախոսի հետևից թողնում են Հայաստանից գնում են, և դա մենք քննադատում ենք: Մենք դա այստեղ ենք քննադատում, սփյուռքն էլ այնտեղ է քննադատում, որովհետև այդ կոնֆլիկտը ի սկզբանե կար: Եվ մենք ասում էինք՝ հլը այս ժողովրդին նայեք, հացի հետևից են ընկել։ Բայց ոչ ոք հարց չէր տալիս՝ իսկ այս երկրում ինչի՞ հաց չկա, որ հացի հետևից մարդը պետք է գնա Ռուսաստան, ԱՄՆ, Եվրոպա»,- ասաց նա:

 

Վարչապետը նշեց, որ երկրի հիմնադրման օրից, հիմնադրել են հայրենասիրության այն մոդելը, որ պետություն պետք է չլինի. «Ժողովրդագրություն, որ ասում ենք, եկեք հասկանանք ինչ նկատի ունենք ժողովրդագրություն ասելով, ինչպես ենք մենք պատկերացնում դա, որ ասում ենք, որ այս երկրում երեխան երբ ծնվեց, պետք է մաքառի: Հայաստանը ոչ թե երկիր է, որ իր քաղաքացիներին առաջնորդում է դեպի մաքառում, այլ Հայաստանը երկիր է, որ իր քաղաքացիներին առաջնորդում է դեպի ազատություն, բարեկեցություն, երջանկություն, արդարություն, և այս մտածուների շուրջ է, որ ես այս վերջերս հրապարակավ սկսել եմ խոսել և իմ կարծիքով դրա լուծումը հետևյալն է, որ մենք ՀՀ-ին նայելով ասենք՝ այստեղ պետություն, այստեղ հայրենիք, այստեղ կաց»:

 

Փաշինյանը նշեց, որ «Որտեղ հաց՝ այնտեղ կաց»-ը չպետք է դիտարկվի որպես հայրենիքի դավաճանություն, պետք է սեփական երկրում հացի բացակայությունը ընկալվի որպես դավաճանություն:

 

Մանրամասները՝ տեսանյութում  

311