Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանը անվտանգության ոլորտի իր հարաբերությունները որոշակիորեն դիվերսիֆիկացնում է և վերջերս կարևոր որոշում կայացվեց. Եվրոմիությունը խաղաղության եվրոպական գործիքի շրջանակներում Հայաստանին աջակցություն տրամադրեց, որը տեխնիկական, դրամական առումով սիմվոլիկ է, բայց քաղաքական շատ մեծ նշանակություն ունի, մենք ամենատարբեր երկրների հետ ռազմատեխնիկական համագործակցություն ենք իրականացնում և նաև պրոֆեսիոնալ բանակ ենք ստեղծում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին Համաշխարհային հայկական համաժողովի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

«Այսօր Ադրբեջանում շատ է խոսվում այն մասին, որ ՀՀ-ն Ֆրանսիայից զենք է գնում, և նրանք ասում են՝ Արևմուտքը զինում է Հայաստանին, բայց որ Ադրբեջանը Չեխիայից զենք է գնում, Սլովակիայից, Իտալիայից զենք է գնում, երբվանի՞ց դրանք Արևմուտք չեն, ինչի՞ կարող է Ադրբեջանը այդ երկրներից զենք ձեռք բերել, իսկ Հայաստանը Ֆրանսիայից՝ ոչ»,- ասաց նա:

 

Վարչապետը նշեց, որ ՀՀ բանակի բարեփոխումները ոչ մի ագրեսիվ ենթատեքստ չունեն. «Մենք ասում ենք՝ 29.743 քառակուսի կմ. ինքնիշխան տարածքի պաշտպանությունն է մեր գերխնդիրը, որը երաշխավորված է ՄԱԿ-ի կանոնադրությամբ, ընդ որում ՄԱԿ-ի և այլ միջազգային կազմակերպության փաստաթղթերը պետության վրա դնում են պարտավորություն՝ ապահովելու իրենց քաղաքացիների անվտանգությունը»:

 

Մանրամասները՝ տեսանյութում։  

 

246