Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռազմարդյունաբերության հետ սփյուռքի բավարար, թե ոչ բավարար մասնակցությունը շատ քիչ է: Վերջին հաշվով, սփյուռքի ներուժը նախկինում դիտվում էր նրա ֆինանսական հնարավորությունները Հայաստանում օգտակար ձևով օգտագործելու մեջ, բայց սփյուռքի ինտելեկտուալ ներուժը այդպես էլ շատ քիչ է օգտագործվել ՀՀ տնտեսության մեջ: Այս մասին այսօր Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովում ասաց ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:
«Եթե ծանոթանաք այսօրվա մեր ձեռքբերումներին, մեր գործարաններից մի քանիսում կտեսնեք սիրիահայերին ճարտարագետների տեսքով, վարպետների տեսքով, նրանք շատ ակտիվ ներգրավված են և մեծ օգուտ են տվել մեր ռազմարդյունաբերության, հատկապես համազարկային կարիքների արտադրության բնագավառում»,- ասաց Քոչարյանը:
Նա նաև նշեց, որ այսօր զինված ուժերը ստանում են այնպիսի բաներ, որ լոգիստիկ պայմաններում ներկրելը դժվար է. «Այսօր ՀՀ-ն արտադրում է այնպիսի բաներ, որ նախկինում ոչ ոք չի հավատացել, որ նման բան կարող է արտադրվել Հայաստանում, քանի որ այսպիսի տեսակետ կար, եթե լվացքի մեքենա չենք կարողանում արտադրել, ոնց կարող ենք համազարկային համակարգեր ունենալ: Պարզվեց՝ կարող ենք, կարծում եմ՝ դեռ լվացքի մեքենա չենք արտադրում, բայց համազարկային համակարգեր ունենում ենք»:
Քոչարյանը հայտարարեց, որ այսօր ունենք արդյունաբերություն, որը զարգանում է, իսկ ավելի զարգանալու համար անհրաժեշտ է, որ ինտելեկտուալ ներուժը ներհոսի դեպի Հայաստան:
«Բոլորիս հայրենիքը այստեղ է, եթե սա չկա, սփյուռք էլ չկա, դրա համար, որպեսզի սա լինի, պետք է արդիականացնել այն, որի բացակայության պարագայում մենք կորցրեցինք և հաջողությանը փոխարինեց անհաջողությունը: Հաջողությոնները կայուն պահելու և խաղաղության հասնելու համար այդ ամենը դառնա ամբողջություն ու նպատակներին հասնելու համար մեկտեղել մեր բոլոր ջանքերը»,-նշեց Քոչարյանը: