Կոպիրկինն այցելել է հայ-իրանական սահման
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Կոպիրկինը, հարավային շրջաններ ամենամյա ավանդական այցի ընթացքում, սեպտեմբերի 17-ին այցելել է Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության 127-րդ սահմանապահ ջոկատ, որը տեղակայված է հայ-իրանական սահմանին․ այս մասին հայտնում է Հայաստանում ՌԴ դեսպանատունը։
ՌԴ դեսպանին ռուսական սահմանապահ ջոկատի հրամանատարը զեկուցել է պատասխանատվության տեղամասում տիրող իրավիճակը և այս տարվա օպերատիվ-ծառայողական գործունեության առավել նշանակալի արդյունքները:
18 Սեպտեմբեր, 2024 17:05
466