Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

2024 թվականի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը Երևանում կանցկացվի «ԵԱՏՄ 10 տարիները. հեռանկարներ և առաջնահերթություններ» 3-րդ Եվրասիական տնտեսական համաժողովը:

Այս մասին հայտնել են Էկոնոմիկայի նախարարությունից:

Համաժողովի ծրագրի շրջանակներում նախատեսվում է անցկացնել կլոր սեղան՝ «Արդյունաբերական համագործակցությունը ԵԱՏՄ-ում. բիզնես գաղափարներ և աջակցության մեխանիզմներ» թեմայով:

Քննարկման հիմնական հարցերն են՝ ԵԱՏՄ-ում արդյունաբերական համագործակցության դերը և կոոպերացիոն նախագծերին աջակցելու մեխանիզմները, ներառյալ ներդրումների ներգրավման հիմնախնդիրները, մարզային և տեղական ինքնակառավարման մարմինների դերն արդյունաբերական համագործակցությանն աջակցելու գործում, գործարար համայնքի խնդիրները, որոնք կարող են առաջանալ տնտեսության իրական հատվածում միջպետական նախագծեր իրականացնելիս, համատեղ արտադրության մեջ ներդրումներ կատարող ֆինանսական կազմակերպությունների փորձը, ինչպես նաև արդյունաբերական կլաստերները՝ որպես կայուն աճի գործոններ։

Քննարկմանը կմասնակցեն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, ԵԱՏՄ պետությունների համապատասխան նախարարությունների ու գերատեսչությունների, ֆինանսական կազմակերպությունների, ոլորտի առաջատար ձեռնարկությունների և բիզնես կառույցների ներկայացուցիչներ։

Կլոր սեղանը նախատեսվում է անցկացնել Դվին հյուրանոցային համալիրում՝ սեպտեմբերի 30-ին՝ ժամը 09.00-ին։

187