Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովում տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի անկումից ի վեր Ադրբեջանի կառավարության կողմից էթնիկ հայերի նկատմամբ իրականացված մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ լսումներ: 

Լսումների ժամանակ ներկայացվում էին մի շարք պատմությունների մարդկանց մասին, ովքեր դարձել են այդ դաժանությունների զոհը:

Նրանց մեկը եկեղեցիական Հրանտ Հովհաննիսյանն է, ով 44-օրյա պատերազմի ժամանակ շրջապատված լինելով ադրբեջանցիներով Դադիվանքում, մնացել է այնտեղ և  պաշտպանել վանքը:

«2023 թվականին 9 ամսյա շրջափակումից հետո՝ ադրբեջանական հարձակման ժամանակ պայթուցիկը  ընկել է նրա տան վրա: Նա ծանր վիրավորվում է ստացել և վիրահատությունից ընդամենը մի քանի օր հետո՝ մեջքին և իրանին նոր արված  կարերով, քաղաքացիական հագուստով իր ընտանիքի 5 անդամների հետ լքել Արցախը՝ առանց սննդի, դեղերի: Նա իր ընտանիքի հետ 35 ժամ եկել է Հայաստան: Այսօր նա ողջ է և պաշտպանում է Հայաստան»,- ներկայացվեց լոսումներում։

 

361