
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սեպտեմբերի 17-ին Լիբանանում զանգվածային պայթեցված փեյջերներն օգտագործվել են հիվանդանոցների և մանկապարտեզների աշխատակիցների կողմից՝ Իսրայելի օդային հարձակումների մասին ահազանգեր ստանալու համար: Այս մասին հայտնել է Բեյրութում Իրանի դեսպան Մոջթաբա Ամանին, որը նույնպես վիրավորվել է պայթյունից։
«Ամանին ասաց, որ այս բոլոր փեյջերը օգտագործվել են ոչ թե քաղաքական նպատակներով, այլ սովորական մարդկանց կողմից, դրանք բաժանվել են հիվանդանոցներին, մանկապարտեզներին և այլ հաստատություններին միայն Սիոնիստական ռեժիմի կողմից հնարավոր հարձակումների մասին տեղեկացնելու համար»,- հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Այս տեղեկությունը դեսպանը հայտնել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆաթեմեհ Մոհաջերանիին, որը դիվանագետին այցելել է Թեհրանի հիվանդանոցներից մեկում։