Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սեպտեմբերի 18-ին Կոնգրեսական Բրեդ Շերմանը`Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի և Կոնգրեսի Հայաստանի հարցերով հանձնախմբի ավագ անդամը, միացել է կոնգրեսական Ադամ Շիֆին Արցախի եկամուտների վերականգնման ակտին:
«Ուրախ եմ միանալ կոնգրեսական Շիֆին` Կոնգրեսի Հայաստանյան խմբի իմ գործընկերներին՝ ներկայացնելու այնպիսի համարձակ օրենսդրություն, որը արցախցի փախստականներին կտրամադրի փոխհատուցում այն սարսափների համար, որոնք նրանք կրել են Ադրբեջանի ձեռքով», - ասել է կոնգրեսական Շերմանը: Արցախի եկամուտների վերականգնման ակտը նպատակ ունի պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին ըստ հետևյալի. Ադրբեջանի կառավարությանը պարտադրել փոխհատուցում տրամադրել էթնիկ զտման ենթարկված հայերին:
«Արցախի եկամուտների վերականգնման հիմնադրամի» ստեղծում՝ կորցված գույքի և բիզնեսի եկամուտների փոխհատուցման նպատակով։ Եթե Ադրբեջանը հրաժարվի, ապա օրինագիծը թույլ է տալիս կալանք դնել ԱՄՆ-ում Ադրբեջանի ինքնիշխան ակտիվների վրա՝ այդ վճարումները կատարելու համար։