Ռազմաարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ, ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանը 168.am-ի հետ զրույցում անդրադարձել է Մովսես Հակոբյանի երեկվա ասուլիսին։Մասնավորապես պարոն Դավթյանը նշել է՝ «Ցանկացած դիրքի փոփոխություն հաստատում է վերադասը և իմ վերադասը ԳՇ պետն էր և ինքը մեղմ ասած ստում է կամ չի հիշում ինչ է ասում, կամ ճիշտ չի ներկայացնում։ Ասեմ ինչու՝ ինքը ասուլիսում խոսում էր փաստաթղթերի մասին, բոլորը կա ես էլ կարող եմ ասել ,որ բոլոր փաստաթղթերը կան, ամեն օրվա վերաբերյալ կատարվում էր տեղեկատվության զեկուցում գլխավոր շտաբ՝ ինչ է կատարվել,ինչ գործողոություն է իրականացվել,ինչքան զինամթերք է ծախսվել, զոհեր ունենք չունենք, խնդրանքներ և որոշումներ։ Ամեն օր ստացել ենք նաև պատասխաններ որոշումների մասին, այսինքն բոլոր փաստաթղթերը կան և ցանկացած իրավասու անձ կարող է մտնել և նայել , որ պրն․ գեներալ - գնդապետը որպես ԳՇ պետ ամբողջ ծավալով տիրապետել է տեղեկատվությանը, ստացել է ինֆորմացիան և հետո եթե ինչ որ տեղեկություն էլ չի զեկուցվել իրեն ինչ էր խանգարում որպես ԳՇ պետ, որպես գեներալ – գնդապետի տեղեկանալ կամ եթե համարում էր, որ ինչ որ հարցեր կորպուսի հրամանատարը սխալ է արել թող ցույց տա մեկ հրաման , որտեղ ինձ տվել է կարգապահական տուժ կամ որոշում, որ հրամայում եմ որպես ԳՇ պետ չանել սա անել սա և հիմա իր հայտարարությունը հողերի տեղաշարժի վերաբերյալ գտնում եմ ուղղակի ցանկությունների դաշտից կամ երևակայությունների դաշտից, որպեսզի կշիռ տա իր խոսքերին ասելով, որ մենք այսքան լավն էինք, իսկ մնացածը այդքան վատը»։ Պրն, Դավթյանը նշել է նաև , որ պատերազմը կանխատեսվում էր, Ադրբեջանը վերջին տարիներում նպատակաուղղված պատրաստվում էր պատերազմի վերսկսմանը ։ Փոխվել էին զորավարժությունների բնույթը , ծավալները և մեր կողմից, և Ադրբեջանի։Պատերազմը կանխատեսվում էր և մենք ամեն բան անում էինք պատրաստվելու համար։

2854