Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը հյուրընկալել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը: Հերթական հանդիպմանը քննարկվել են ընթացիկ համագործակցության երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր։

Ռուստամ Բադասյանը, ողջունելով ԱՄՀ ներկայացուցիչներին, կարևորել է ՊԵԿ և ԱՄՀ երկարամյա համագործակցությունը՝ ընդգծելով ԱՄՀ-ի առանցքային դերը ՀՀ հարկային և մաքսային բարեփոխումների իրականացման գործընթացում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք կարևոր հարցեր, մասնավորապես, 2024 թվականի հարկային եկամուտների կատարողականը և 2025 թվականի համար եկամուտների կանխատեսումը, հարկային վարչարարության առաջնահերթություններն ու բարեփոխումները, Հայաստանում եկամտային հարկի համընդհանուր հայտարարագրման ներդրման համակարգի ընթացքը, հարկային ճեղքերի գնահատման հետևանքները, ինչպես նաև մաքսային բարեփոխումների առաջընթացը։

Ամփոփվել են նաև հարկային և մաքսային ոլորտներում 2023-2024 թվականներին իրականացված բարեփոխումները՝ ներկայացնելով 2025 թվականի հարկային վարչարարության առաջնահերթությունները։

Հանդիպման ավարտին կողմերը պարտավորվել են իրականացնել ձեռք բերված պայմանավորվածությունները՝ ապահովելով համագործակցության շարունակական ընթացքը։

187