Մաշտոցի պողոտայի առաջին երթևեկելի գոտին կգործի միայն հասարակական տրանսպորտի համար
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երևանում հասարակական տրանսպորտի շարժակազմերի հոսքերի հաճախականության անընդհատությունն ապահովելու նպատակով Մաշտոցի պողոտայում նախատեսվում է երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Սեպտեմբերի 27-ից Մաշտոցի պողոտայում՝ Մաշտոցի պողոտա-Գր. Լուսավորչի փողոցի խաչմերուկից մինչև Մաշտոցի պողոտա-Թումանայն փողոցի խաչմերուկ ընկած ճանապարհահատվածում առաջին երթևեկելի գոտին կառանձնացվի միայն հասարակական տրանսպորտի համար:
Նշված ճանապարհահատվածում կիրականացվի համապատասխան գծանշում, և կտեղադրվեն ճանապարհային նշաններ:
24 Սեպտեմբեր, 2024 21:40
1177
Մաշտոցի պողոտայում Mercedes մակնիշի մեքենա է հրդեհվել
22 Մարտ, 2022 14:37
Վարչապետը զինտեխնիկայի ցուցադրությունից կադրեր է հրապարակել
28 Մայիս, 2026 18:05
Իսակովի պողոտան Արմավիրից Երևան ուղղությամբ փակ է լինելու
13 Ապրիլ, 2026 22:11
Արշակունյաց պողոտայում «BMW»-ն մխրճվել է ծաղկամաններով ծաղիկների մեջ
11 Ապրիլ, 2026 12:18