
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Փորձաքննությունների ազգային բյուրոյի հիմնադրման 20-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի բացման ժամանակ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրեն, բժշկական գիտությունների թեկնածու Արգամ Հովսեփյանը հանդես եկավ բացման խոսքով, ողջունեց բոլոր ներկաներին և շնորհակալություն հայտնեց ներկա գտնվելու համար:
«Անցած 20 տարիների ընթացքում մենք անցել ենք զարգացման բուռն ժամանակահատված: Զարգացման այս 20 տարիների ընթացքում ՀՀ և ԱՄՆ կառավարությունների կողմից հատկացված միջոցների, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի անձնակազմի, կազմակերպության կառավարման մարմինների և որոշ շահագրգիռ կողմերի, ինչպես նաև ողջ անձնակազմի ներդրած ջանքերի համատեղման շնորհիվ հաջողվեց ՀՀ-ում ձևավորել միջազգային ճանաչում և համագործակցության լայն շրջանակներ ունեցող խոշորագույն դատափորձագիտական, պետական կազմակերպություն՝ համալրված պրոֆեսիանալ թիմով և ժամանակակից հետազոտական հնարավորություններով, որը արդյունավետ կիրառման արդյունքում բարձր պատասխանատվությամբ և նվիրումով ներկայումս ծառայոմ է իր հիմնադրման նպատակին»,- ասաց Արգամ Հովսեփյանը:
Հովսեփյանը ընդգծեց ՀՀ կառավարության հանձնառությունը հատկապես 2021 թվականից ի վեր ֆինանսավորման ծավալների ավելացմամբ գործող մեխանիզմների կատարելագործման և ոլորտի շարունակական ապահովման զարգացման գործում: