Ֆրանսիայում դանակներով զինված թուրք երկրպագուները հարձակվել են հայ ֆուտբոլիստների վրա․ կան տուժածներ

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ֆրանսիայում դանակներով զինված թուրք երկրպագուները հարձակվել են հայ ֆուտբոլիստների վրա։ Այս մասին հայտնում է «Nouvelles d'Arménie»-ն։
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 29-ին ֆրանս-թուրքական FC Turquoise ակումբի և ֆրանս-հայկական ՀՄԸՄ-ի թիմերի հանդիպման ժամանակ։ Հայկական ակումբը հաղթել է 2։0 հաշվով, ինչին թուրք երկրպագուները բուռն են արձագանքել և դուրս գալով խաղադաշտ՝ հարձակվել են հայ ֆուտբոլիստների վրա։
Ոստիկանները միջամտել են, խաղը դադարեցվել է։ Մի քանի վիրավոր ֆուտբոլիստներ տեղափոխվել են հիվանդանոց։
30 Սեպտեմբեր, 2024 14:50
366