Երեխաներ առևանգելու փորձի համար 57-ամյա տղամարդը կալանավորվել է
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում երեխաների առևանգման փորձի համար ձերբակալված 57-ամյա տղամարդը կալանավորվել է, այս մասին Tert. am-ին ասել է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Մազմանյան փողոցի բնակիչ 57-ամյա տղամարդը «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Շրջանային փողոցում փորձել է առևանգել երկու անչափահասի։
ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը հայտնեց, որ տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 44-191-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ անչափահասի նկատմամբ առևանգման փորձի համար։
30 Սեպտեմբեր, 2024 16:55
654
Մալաթիա-Սեբաստիայի Սուրբ երրորդություն եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. Փաշինյան
28 Հունիս, 2026 16:56
Մալաթիա-Սեբաստիա և Նոր Նորք վարչական շրջաններում ապամոնտաժվել են ապօրինի ավտոտնակներ. տեսանյութ
30 Մարտ, 2026 13:18
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում
20 Փետրվար, 2026 11:29