

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ես շատ ցավում եմ, որ Գրիգոր Մինասյանը հրաժարական է տվել, ես շատ դրական եմ վերաբերվում իրեն, բայց այնուամենայնիվ խմբակցությունը դա քաղաքական կարևորագույն մարմին է և խմբակցության կարծիքը նույնպես կարևոր է: Հաջողություն եմ մաղթում պարոն Մինասյանին: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Ես իր հետ անձնապես շատ դրական հարաբերություններ ունեմ և այն աշխատանքը, որը որ արվել է, կարծում եմ, որ դրական է եղել, բայց կային բաներ, որ ինձ համար էլ էր անհասկանալի, օրինակ՝ վերջին նշանակումը, մարդու, որը քաղաքական լայն գործունեությամբ է զբաղվում, քաղաքացիների հետ է շփվում։ Ես չէի կարողանալու և չեմ կարողանալու նմանատիպ քայլերը մեր ընտրողներին բացատրել և վերջ ի վերջո պետք է նայենք, թե արդարադատության ոլորտում ինչ բացթողումներ ու ձեռքբերումներ ունենք»,- ասաց նա:
Նախարարների առնչությամբ Սիմոնյանը նշեց՝ «բոլոր նախարարների աշխատանքը շատ բարձր եմ գնահատում և շատ բարձր եմ գնահատել»:
Մանրամասները՝ տեսանյութում: