Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի տարածքային պատկանելության հարցը:

«Չէ որ Հայաստանը  չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունն ու ինքնիշխանությունը։ Դա նշանակում էր, որ միջազգային իրավունքի տեսանկյունից և՛ Լեռնային Ղարաբաղը, և՛ դրան հարող բոլոր շրջանները եղել և հանդիսանում են Ադրբեջանի Հանրապետության տարածքի անբաժանելի մասը», - ասել է Ռուսաստանի նախագահը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նա ընդգծել է, որ ՀԱՊԿ-ին անդամակցության պայմանները չէին պարտավորեցնում Ռուսաստանին միջամտել հակամարտությանը:

«ՀԱՊԿ-ի պայմանագիրը նախատեսում է փոխադարձ օգնություն այդ պայմանագրի մասնակից երկրի տարածքի նկատմամբ ագրեսիայի դեպքում։ Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ ոչ ոք ոտնձգություն չի կատարել, և դա մեզ ոչ մի իրավունք չի տվել ուղղակի մասնակցել մարտական գործողություններին»,- պարզաբանել Է ՌԴ նախագահը։

Ընդ որում, Մոսկվան ամբողջությամբ կատարել է պարտավորությունները Երևանի հետ ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում, հավելել է նա:

«Վստահեցնում եմ ձեզ, որ Հայաստանն իրեն լքված, մոռացված չի զգացել։ Եվ Ռուսաստանն ամեն ինչ արել է, որպեսզի դա չլինի»,- եզրափակել է նա։

 

Հարգելի գործընկերներ, Խնդրում ենք «Արմենպրես»-ի  լրահոսում տեղ գտած «Պուտինը խոսել է Լեռնային Ղարաբաղի պատկանելության մասին» վերտառությամբ ժամը 19։01-ին թողարված  նյութը համարել առոչինչ, քանի որ սկզբնաղբյուր գործակալությունն այն կազմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Պավել Զարուբինին նախկինում տրված և հրապարակված հարցազրույցի համատեքստից կտրված հատվածի հիման վրա։

 

1806