Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության նոր ղեկավար Տակեշի Իվայան կառավարության անունից չի մեկնաբանել տարածաշրջանում ԱՄՆ միջուկային զենքի տեղակայման և դրանց «համատեղ տիրապետման» մասին վարչապետ Սիգերու Իսիբայի գաղափարը, որը նա բարձրաձայնել է իշխող Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության ղեկավարի պաշտոնի համար պայքարի ժամանակ։

Սեպտեմբերի 27-ին Սիգերու Իսիբան ձայների մեծամասնությամբ ընտրվել է իշխող Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության նոր ղեկավար։ Հոկտեմբերի 1-ին նա պաշտոնապես դարձավ վարչապետ։

Նախընտրական քարոզարշավի ընթացքում Իսիբան հանդես է եկել Ճապոնիայի պաշտպանունակության ուժեղացման, տարածաշրջանում «ասիական ՆԱՏՕ» և հավաքական անվտանգության համակարգի ստեղծման օգտին:

127