Նասրալլահի մարմինը ժամանակավորապես կհուղարկավորվի անհայտ վայրում
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հասան Նասրալլահի մարմինը ժամանակավորապես կհուղարկավորվի անհայտ վայրում։
Այս որոշման պատճառը իսրայելական սպառնալիքներն են՝ ուղղված նրանց, ովքեր կմասնակցեն հուղարկավորության արարողությանը, հայտնել է «Հըզբոլլահ» շարժմանը մոտ կանգնած աղբյուրը։ Հուղարկավորության հրապարակային արարողությունը տեղի կունենա ավելի հարմար ժամանակ։
Ավելի վաղ նշվում էր, որ «Հըզբոլլահի» նախկին գլխավոր քարտուղարի մարմինը կհուղարկավորվի Քերբալայում։
04 Հոկտեմբեր, 2024 20:07
951