Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Դեպքի վայրում աշխատանքները համակարգող ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ «Դոմուս» հիպերմարկետում բռնկված հրդեհն արդեն մեկուսացվել է։ Տուժածներ չկան։ Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։
Ցուցուլյանը նշեց, որ ըստ աշխատակցի հոսանքի անջատման և միացման հետևանքով է հրահը բռնկվել:
«Տանիքին տեղադրված է արևային համակարգ իր կուտակիչով, այդ իսկ պատճառով հրդեհաշիջումը բարդացել և տարածվել է: Տարածքը մետ 2500-3000 քմ է, տարածքի ներում եղել են կենցաղային իրեր, շինարարական ապրանքներ և այլ ապրանքներ: Կրակը այս պահին մարված է, իրականացվում է հրդեհաշիջուման աշխատանքներ»,- ասաց նա:
Ցուցուլյանը նաև հավելեց, որ առաջին իսկ պահից հայտարարվել է կրակի բարդության 2-րդ աստիճան, հետո հայտարարվել է 3-րդ աստիճան, բերվել են 17 հրդեհաշիջվող մարտական հաշվարկ և ընթացքում ավելացել են լրացուցից օգնող ուժեր, իսկ մարդիկ տարհանվել են ինքնուրույն: